Մոդուլ 2. Հակակոռուպցիոն քաղաքականություն և հաստատություններ
Բարի գալուստ «Հակակոռուպցիոն քաղաքականություն և հաստատություններ» մոդուլ
Մոդուլը տրամադրում է համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական և ինստիտուցիոնալ հիմքերի վերաբերյալ՝ ուսումնասիրելով հակակոռուպցիոն քաղաքականության էությունը, դրա մշակման, մոնիտորինգի և գնահատման գործընթացները։ Կարող եք ծանոթանալ նաև ՀՀ-ում գործող մասնագիտացված մարմինների գործունեությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեից մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչպես նաև Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորություններին, ներառյալ ՄԱԿ-ի կոնվենցիան և GRECO-ի դերակատարությունը։
Մոդուլը ներառում է տեսանյութեր և տեքստային նյութեր, որոնք կաջակցեն թեմայի լիարժեք յուրացմանը։
Մոդուլի ավարտին կարող եք ստանալ հավաստագիր՝ ճիշտ պատասխանելով ավարտական թեստի հարցերի առնվազն 90%-ին։ Ավարտական թեստը կարելի է լրացնել առավելագույնը երեք անգամ, ուստի խորհուրդ ենք տալիս ուշադիր և հետևողական ուսումնասիրել նյութերը։
Մոդուլների ստեղծմանը մասնակցել են՝
Այվազյան Սոնա, Հովեյան Մարիամ , Հովակիմյան Անահիտ, Ավագյան Շուշան , Խուդավերդյան Արմեն , Հակոբյան Անուշ , Հարությունյան Խաչիկ, Հոկտանյան Վարուժան
Տեսանյութերի պատրաստմանն աջակցել են.
«Ի-մոշն ստուդիո» , «Նելլի Ռաֆայելյան» Ա/Ձ