Հաճախ տրվող հարցեր
Գրանցում և մուտք
1. Ինչպե՞ս գրանցվել հարթակում:
Սեղմեք «Գրանցվել» կոճակը գլխավոր էջի աջ անկյունում և լրացրեք պահանջվող տվյալները։ Գրանցումը տևում է ընդամենը մի քանի րոպե։ Մենք ապահովում ենք գրանցված մասնակիցների անձնական տվյալների գաղտնիությունը։
2. Կարո՞ղ եմ օգտվել հարթակից առանց գրանցման։
Ոչ, միայն գրանցված օգտատերերը կարող են ուսումնասիրել առաջարկվող մոդուլները։
3. Մոռացել եմ գաղտնաբառս․ ի՞նչ անել։
Սեղմեք «Մոռացել եմ գաղտնաբառը» և հետևեք ցուցումներին՝ այն վերականգնելու համար։
Ուսուցման գործընթաց
4. Արդյո՞ք հարթակը անվճար է։
Այո, Հակակոռուպցիոն առցանց ակադեմիայի բոլոր մոդուլներն անվճար են։
5. Ինչպե՞ս է կառուցված յուրաքանչյուր մոդուլ։
Յուրաքանչյուր մոդուլ պարունակում է․
- Տեսադասեր և տեքստային նյութեր
- Թեմային առնչվող լրացուցիչ նյութեր, գրականության ցանկ
- Նախնական, ընթացիկ և ավարտական թեստեր
6. Կարո՞ղ եմ սկսել հարթակում ուսումնառությունը ցանկացած մոդուլից։
Այո, բայց խորհուրդ ենք տալիս պահպանել առաջարկվող հերթականությունը, քանի որ դրանք մշակված են նյութի բովանդակային զարգացման սկզբունքով։
7. Կարո՞ղ եմ անցնել մոդուլներն իմ տեմպով։
Իհարկե։ Հարթակը չունի ժամային սահմանափակումներ։ Այն հնարավորություն է տալիս սովորել ինքնուրույն՝ Ձեր նախընտրած ժամին և Ձեզ հարմար տեմպով։
8. Կարո՞ղ եմ կրկին դիտել ուսումնասիրածս նյութերը։
Իհարկե, կարող եք վերադառնալ և նորից դիտել ցանկացած թեմա։
9․ Կարո՞ղ եմ օգտագործել կամ տարածել նյութերը ուսուցման կամ դասավանդման նպատակներով։
Այո, հարթակի նյութերը կարող եք օգտագործել տարածման, ուսուցման, դասավանդման կամ խմբային քննարկումների նպատակով, սակայն մենք ապավինում ենք սովորողների բարեվարքությանը և ակնկալում ենք, որ կպահպանվեն հեղինակային իրավունքները։ Հակակոռուպցիոն ակադեմիայի հեղինակային իրավունքը պատկանում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին։
10. Արդյո՞ք հարթակում ավելացվելու են նոր ուսումնական մոդուլներ։
Հակակոռուպցիոն կրթությունը մեր առաքելությունն է, ուստի, կախված ռեսուրսների հասանելիությունից, մենք փորձելու ենք մշակել նոր մոդուլներ՝ ապահովելու թեմատիկ բազմազանություն և արդիական բովանդակություն։
Գնահատում և Հավաստագիր
11. Արդյո՞ք կան գնահատման համակարգեր։
Յուրաքանչյուր մոդուլ պարունակում է նախնական, ընթացիկ և ավարտական թեստեր։ Թեստերը հաջողությամբ հանձնելու համար պետք է ճիշտ պատասխանել հարցերի առնվազն 80%-ին:
- Յուրաքանչյուր թեստի համար տրվում է լրացման 2 հնարավորություն։
- Եթե չեք հավաքում անհրաժեշտ միավորները, պետք է կրկին ուսումնասիրել նյութը և նորից հանձնել թեստը:
- Նախնական թեստերը չեն գնահատվում։
12. Կստանա՞մ հավաստագիր ուսուցումը ավարտելուց հետո։
Այո։ Հարթակում յուրաքանչյուր մոդուլի եզրափակիչ թեստը հաջողությամբ հանձնած ուսանողները կստանան էլեկտրոնային հավաստագիր, որը հնարավոր է ներբեռնել, տպել և տարածել սոցիալական ցանցերում։
Տեխնիկական հարցեր
13. Ի՞նչ տեխնիկական կամ ծրագրային ապահովում է անհրաժեշտ ուսումնառության համար։
Հակակոռուպցիոն առցանց ակադեմիային դասերը, այդ թվում՝ տեսադասերը և սահիկաշարերը դիտելու համար անհրաժեշտ է պարզապես կայուն ինտերնետ կապ և սովորական վեբ դիտարկիչ (Chrome, Firefox, Safari և այլն)։
14․ Կարո՞ղ եմ հարթակից օգտվել բջջային հեռախոսով կամ պլանշետով։
Այո, կարող եք։ Հարթակը ունի մոբայլ հավելված․ այն լիովին հարմարեցված է բջջային հեռախոսների և պլանշետների համար, այնպես որ կարող եք սովորել ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։
15. Ունե՞ք հետադարձ կապի հնարավորություն։
Այո։ Ցանկացած հարցի դեպքում կարող եք օգտագործել կայքի «Կապ» բաժինը։ Մենք հետադարձ կապ կապահովենք 1-2 աշխատանքային օրերի ընթացքում։